Ministertwo ds. Diaspory Republiki Armenii przesłało informację o nominowaniu ormiańskiej artystki Anny Kasyan do prestiżowej francuskiej nagrody w dziedzinie muzyki poważnej "VICTOIRES DE LA MUSIQUE" w kategorii odkrycie roku. Szczegóły na stronie: www.annakasyan.com
Դիմում եմ հայ ժողովրդին, Եվրոպայում ապրող իմ ազգակիցներին, հայրենակիցներին` հավատալ, վստահել... Դիմում եմ բոլոր նրանց, ում հոգին վառվում է հայկականությամբ, բոլոր նրանց, ում սիրտը հպարտությամբ է լցվում հայ մարդու հաջողությամբ, ում միտքը զբաղված է Հայաստանով, նաեւ նրանց, ով հավատում է մայր Հայաստանի հավերժությանը:
Դիմում եմ հույսով, քանի որ Աննա Կասյանը` մեր չքնաղ հայուհին, Ֆրանսիայի <<Դասական երաժշտության հաղթանակներ-2010>> մրցույթում ներկայացնում է հային, հայությանը:
Աննա Կասյանը շատ դափնիներ ունի: Նա արժանացել է Թագուհի Ելիզավետայի (Բրյուսել 2008), Բարբարա Հենդրիքսի անվան (Ստրասբուրգ 2009) մրցանակներին: Համերգներով հանդես է եկել աշխարհի հռչակավոր բեմերում` Կարնեգի-Հոլլ, Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիա, Ժնեւի, Քվեբեկի, Մոնպելիեի, Անտվերպենի օպերային թատրոններում:
Անտարակույս, այսօր պահն է, որ հայ ժողովրդը կհամախմբվի Աննայի շուրջը, որ հայ տատիկ-պապիկներն անպայման կքվեարկեն մեր չքնաղ Աննայի համար:
Համոզված եմ, որ մեր տղամարդիկ, ովքեր հպարտորեն ներկայացնում են հային աշխարհի տարբեր ծեգերում, ժամանակ կգտնեն քվեարկել մեր դստեր համար:
Կարծում եմ, որ հայ կանայք եւ աղջիկները կշտապեն իրենց ձայնը տալ մեր քրոջը` Աննային:
Աննայի օգտին քվեարկելու համար կարող եք այցելել www.AnnaKasyan.com ինտերնետային կայք եւ ծանոթանալ քվեարկության մանրամասներին: Քվեարկությունը կկայանա մինչեւ 2010թ. հունվարի 30-ի ժամը 17-ը:
Հարգանքով`
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
Hrachya ASLANYAN
Head of Departement of
Armenian Communities of Europe,
Ministry of Diaspora RA
Chef du Département des
Communautés Arméniennes de l’Europe
Ministère de la Diaspora RA